«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում

Քաթարը 23 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսում
09.01.2013 | 11:51

Քաթարը Եգիպտոսի տնտեսության մեջ կներդնի 23 միլիարդ դոլար։ Ինչպես Կահիրեում հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի և Քաթարի վարչապետի բանակցություններից հետո, պաշտոնական Դոհան Եգիպտոսին կհատկացնի լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար, որից կես միլիարդը՝ որպես դրամաշնորհ, իսկ 2 միլիարդը՝ դեպոզիտների տեսքով։ Բացի այդ, առաջիկա 5 տարում Քաթարը ծրագրում է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդնել ևս 18 միլիարդ դոլար։
Եգիպտոսն այժմ սուր տնտեսական ճգնաժամի մեջ է և ներդնում է բոլոր միջոցները տարբեր աղբյուրներից ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում հույս ունեն ստանալ 4,8 միլիարդ դոլարի վարկ։

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ